Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Զարուհի Փոստանջյան. Առաջիկայում ես իմ հայտարարությունը կանեմ

Զարուհի Փոստանջյան. Առաջիկայում ես իմ հայտարարությունը կանեմ
13.02.2017 | 14:16

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հայտարարություն կանի առաջիկայում, ընտրություններին մասնակցելու վերաբերյալ մանրամասներ կհաղորդի փետրվարի 16-ից հետո:

«Ես մամուլի ասուլիսով հանդես կգամ, իմ հայտարարությունը կանեմ: Փետրվարի 16-ից հետո ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց նա՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի: Զարուհի Փոստանջյանը չի մասնակցել փետրվարի 12-ին կուսակցության նիստին, նա դեմ է այդ դաշինքներին և արդեն հայտարարել է, որ ընտրություններին չի մասնակցելու:

Դիտվել է՝ 2826

Մեկնաբանություններ